Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Դյուրին չէ ապրել միաբջիջ նախակենդանիների միջավայրում

Դյուրին չէ ապրել միաբջիջ նախակենդանիների միջավայրում

Բնական թշնամիներ:Բժշկությունն ուժեղ թափով ջանում է փնտրել հակաբիոտիկային բուժման այլընտրանքային հնարավորություններ: Եվ այսօր, գիտնականների կարծիքով, առավել հեռանկարային է մանրէաֆագերի` մանրէակուլ վիրուսների օգտագործման եղանակը:

 

Իրոք, մանրէներն ունեն բնական թշնամիներ` մանրէային վիրուսներ, որոնք Երկրի վրա նույնքան վաղուց գոյություն ունեն, որքան և մանրէները:

 

Դեռևս անցած դարի 20-ական թվականներին մանրէաֆագերի օգնությամբ բուժում էին ստաֆիկակոկային ինֆեկցիաները` դեզինթերիան, տիֆը, խոլերան, և բավական հաջող: (Ռուսաստանում մանրէակուլների թողարկումն սկսվեց 1939թ. Բաշկիրիայի համաճարակաբանության, մանրէաբանության և առողջարարության ինստիտուտի բազայի հիման վրա: 1941թ. այնտեղ սկսեցին արտադրել որովայնային տիֆի մանրէակուլը: Հենց դրա օգնությամբ Միջին Ասիայում բազմիցս կանխվեց որովայնային տիֆի համաճարակը):

 

Մանրէակուլներ օգտագործվում են և այսօր, երբ այլ միջոցներն անկարող են լինում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդանոցում հայտնված սալմոնելոզին բժիշկները չէին կարողանում հաղթել երեք տարի շարունակ: Չարձագանքելով ավանդական ախտահանմանը, ոչ էլ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, ձևավորված շտամը շարունակում էր ախտահարել բուժանձնակազմին և հիվանդներին: Բայց երբ կիրառեցին սալմոնելոզ կուլ տվող վիրուսը, համաճարակը մարեց բառացիորեն մեկ ամիս անց: 

 

Ինչու այնքան ստուգված մարտիկները, ինչպիսիք են մանրէակուլները, զիջեցին հակաբիոտիկներին: Որովհետև գործում էին դանդաղ: Ինչ որ ժամանակ հակաբիոտիկները մասայական դարձան հենց իրենց օպերատիվության շնորհիվ, դրանք հաշվարկված ժամերի ընթացքում հաղթահարում էին խնդիրները,  այն դեպքում, երբ մանրէակուլների համար պահանջվում էին օրեր: 

 

Այնուամենայնիվ, դրանք գործում են: Դանդաղ, սակայն ստույգ: Այդ դեպքում ինչու հակաբիոտիկները չփոխարինել դրանցով, եթե այլընտրանք չկա: Ահա թե ինչու: Փրկվելով նենգ մանրէներից, մենք դեպի մեզ կձգենք դաշնակիցներին, որոնց մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ այն բանից հետո, երբ Լևենգուկը բացահայտեց մանրէները, մարդկությունն էլի մի քանի հարյուր տարի տեղյակ չէր վիրուսների գոյության մասին, որոնց կարելի էր տեսնել միայն էլեկտրոնային մանրադիտակով: Այդ իսկ պատճառով վիրուսային հիվանդությունները երկար ժամանակ համարվում էին անհայտ թունավոր նյութերից ախտահարված հիվանդություններ: Ինքը «վիրուս» անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թույն»:

 

Սկավառակ-մակաբույծ


Դրա հետ կապված հիշվում է հին հռոմեական պոետ Յուվենալի խոսքերը. «Իսկ ո՞վ պետք է հսկի հսկիչներին»: Չէ որ մինչ օրս գիտությունը նույնիսկ միակարծիք չէ վիրուսի բնույթի մասին. դա նյութ է, թե՞…էակ:

 

Իրոք, հասկանալ դյուրին չէ: Վիրուսը չի սնվում, չունի բազմացման սեփական մեխանիզմ, ինչպես մյուս կենդանի էակները: Ըստ էությամբ, այն ավելի նման է մանրադիտակային ռոբոտի կամ համակարգչային խտասկավառակի` ԴՀԹ-ի (ինֆորմացիայի) պահպանման թաղանթով: Վիրուսը, ինչպես ներարկիչը, բջջին է «ներարկում» ԴՆԹ-ի շղթան և դրա թաղանթը դատարկվում է, այսինքն վիրուսից ընդհանրապես ոչինչ չի մնում: Դրա փոխարեն բջիջը, ներարկված ծրագրի ազդեցության ներքո, սկսում է արտադրել նոր «վիրուս-սկավառակներ»:

 

Մասնագետները դրանց անվանում են բջջային մակաբույծներ: Բայց որքանով է դա վայելուչ: Միթե համակարգչի մեջ դրված սկավառակը համարվում է մակաբույծ: Այն միայն ինֆորմացիայի կրողն է: Այլ հարց է, թե ինչպիսի՞ ինֆորմացիա է զետեղված վիրուսում, որտեղի՞ց այն հայտնվել, ինչո՞ւ են վիրուսները բազմանում և տարածվում, որտեղի՞ց դրանք, ընդհանապես, հայտնվեցին, ինչպե՞ս և ինչո՞ւ են ձևափոխվում:

 

Գիտությունը միանշանակ պատասխան դեռևս չունի: Կարող է, պատճառն այն է, որ մինչ օրս մարդկությունն իր հարաբերությունները միաբջիջ նախակենդանիների հետ կառուցում է բացառապես ուժի դիրքերից: Այսինքն, մենք հարձակվում ենք կամ պաշտպանվում ենք, վիրուսներին ընկալելով որպես բնական թշնամիներ: Սակայն, գուցե, դեռևս սկզբում արժեր մեզ այլ կերպ պահել: 

 

Հավերժ ուղեկիցներ


Վիրուսները մեզ ուղեկցել են ամենուր: Այսօր հայտնաբերվել են ավելի քան մեկուկես հազար տեսակներ: Մշտապես հայտնվում են նոր տարատեսակներ, ի դեպ, բոլորն էլ ունեն իրենց «մասնագիտացումը»: Մեկը գերադասում է ապրել մանրէներում, մյուսները` բույսերի, երրորդը` միայն կենդանի օրգանիզմում: Որպես կանոն, վիրուսներն իրենց կրող-տերերին չեն վնասում, այլ վտանգ են ներկայացնում միայն օտարածին օրգանիզմի համար: Այսպես, կրծողների մեջ ավանդորեն բնակվող կատաղության վիրուսները գերմանամուկերին / խամյակներին և առնետներին չեն վնասում: Սակայն մահացու վտանգավոր են` հայտնվելով այլ կենդանիների կամ մարդկանց օրգանիզմներում:

 

Ի դեպ, նույնիսկ նման դեպքերում վիրուսներն, ասես, հասկանում են, որ լիովին ոչնչացնելով կենդանի կրող-տերերին, իրենք էլ կոչնչանան: Այդ իսկ պատճառով նույնիսկ ամենադաժան համաճարակների ժամանակ վիրուսները չեն սպանում բոլորին:

 

Հնարավոր է, կենդանի էակների ոչնչացումն ընդհանրապես վիրուսի նպատակը չէ: Այդ միտքը գիտնականներին ստիպում է խոսել վիրուսների մասին ոչ միայն որպես վտանգավոր սպանողների, այլև որպես էվոլյուցիայի կարևոր օղակի մասին: Չէ որ ծանր հիվանդություններն ու մահերն ավելի շուտ բացառություններ են, քան կանոն, քանի որ հիվանդանում են վիրուսը կրողներից ոչ բոլորը, այլ միայն նրանք, ում մոտ ճիշտ չի գործել իմունային համակարգը: Ըստ էությամբ, վիրուսներն ինֆորմացիայի կրողներ են, որն ստիպում է մեզ փոխվել: Այդպես է արդյո՞ք: Փորձենք պարզել:

 

Յուրային օտարների շրջանում


Շրջակա միջավայրին մեզ հարմարեցնում են երկու համակարգ` նյարդային և էնդոկրին: Երկուսն էլ օրգանիզմը հարմարեցնում են միջավայրի ամենօրյա փոփոխություններին, երկուսն էլ օպերատիվ են, սակայն երկարատև «ծրագրերի» համար պիտանի չեն (արագ գործում են և արագ հոգնում): Միաժամանակ, դրանց աշխատանքների արդյունքում ձեռք բերված հմտությունները, ժառանգաբար չեն փոխանցվում: 

 

Սակայն ամեն դեպքում մենք կարող ենք հարմարվել նաև երկարատև փոփոխությանը: Օրինակ, վերջին հարյուր տարում ածխաթթվի պարունակությունը մթնոլորտում ավելացել է 13%-ով: Եվ, ինչն է հետաքրքրական, դա այնքան էլ չի ազդում մարդկանց առողջության վրա: Մենք հարմարվել ենք: Ինչի՞հաշվին: Մասնագետները խոստովանվում են, որ նյարդային և էնդոկրին համակարգերն օրգանիզմը չկարողացան հարմարացնել: Այդ դեպքում ինչն է փոխել բջիջների գենետիկ կառուցվածքն ու դրանց աշխատանքն այնպես, որ փոփոխված մթնոլորտում հեշտությամբ շնչելու ունակությունն արդեն հաղորդվում է ծնողից երեխային:

 

Ահա և հնարավոր պատասխանը: Վերջին հարյուր տարվա ընթացքում մեզ վրա մշտապես հարձակվում են վիրուսների նոր շտամներ` հարուցելով շնչառական հիվանդություն (որոնք հենց կապված են շնչառության հետ): Իսկ քանի որ հենց վիրուսներն են ունակ փոխելու բջիջների գենետիկ ծրագիրը, ապա տեղին է ենթադրել, որ դրանք և մեզ հարմարեցրել են նոր պայմաններին:

 

Եվս մեկ խնդիր. անընդհատ հիվանդանալով ինչ-որ վիրուսային հիվանդությամբ, օրգանիզմը ձեռք է բերում իմունիտետ: Իսկ վիրուսը ոչ մի տեղ էլ չի գնացել: Այն մնացել է օրգանիզմում: Չգիտես ինչու իմունային համակարգը չի պայքարում դրա դեմ: Կարող է պատահի այն դարձել է «յուրային»:

 

Գերծանրաբեռնվածություն


Այնուամենայնիվ, օրգանիզմում վիրուսների առկայությունը վախեցնում է մարդկանց: Եվ դրանք գործում են. ոչնչացնում են հակաբիոտիկների անտեսանելի թշնամիներին, չկասկածելով, որ դրանք արդեն մանրէների հետ պայքարում ռիթմը կորցրել են, վիրուսների դեմ լրիվ անուժ են դարձել: Վիրուսին կարող է հաղթել իմունային պաշտպանությունը/կայունությունը, որը ճնշում և ոչնչացնում է գենետիկներով փոփոխված բջիջներին:  Հաշվարկված է, որ առողջ մարդու օրգանիզմում վիրուսների կողմից ախտահարված մոտ 3 հազար բջիջներ կան: Իմունային համակարգն ունակ է ոչնչացնել նաև քաղցկեղի 80 միլիոն բջիջներին, որոնք ամեն օր «հայտնվում» են մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմում: Եվ դա պատերազմ չէ ինքդ քո դեմ: Դա «տան» ամենօրյա մաքրումն է կուտակված «աղբից»:

 

«Վիրուս-թշնամի» կայացած մտածողության կապը խանգարում է իրական գնահատել այդ հանելուկային էակների հետ մեր փոխհարաբերությունների ամբողջ ելևէջները: Գիտնականները համոզված են, որ կգա մի ժամանակ, երբ միկրոօրգանիզմներն իրականում օգտակար կլինեն մարդկանց համար:

 

Անշուշտ, մանրէակուլները, որոնց այսօր բժիշկներն առաջարկում են որպես այլընտանք հակաբիոտիկներին, կարող են բարի ծառայություն մեզ մատուցել: Չնայած հարկ է միայն հիշել, որ այսօրվա բարեկամը կարող է վաղը թշնամի դառնալ: Այդպես է լինում մարդկանց միջավայրում, այդպես է և միկրոաշխարհում: Արդեն մեկ անգամ չէ, որ անվնաս վիրուսները և մանրէներն անսպասելիորեն ձեռք են բերել հիվանդաբեր հատկություններ: Սակայն, ինչպես խոստովանվում են միկրոկենսաբանները դրանում մեղավոր են իրենք մարդիկ, չմտածված և չհամակարգված «աջ ու ձախ» այրելով հակաբիոտիկներին և կենդանի այլ պատասրուկներին` և′ սեփական օրգանիզմում, և′ շրջակա միջավայրում:

 

Ահա և ստացվում է, որ ներկա «հակաբիոտիկները» բժշկության համար փակուղի են ստեղծում: Կարող է ժամանակն է փոխել`«կռվենք մանրէների հետ մինչև արյան վերջին կաթիլը» լոզունգը, մեկ այլ, առավել մարդասիրական և առաջադեմ լոզունգով`«միկրոաշխարհին` խաղաղություն»: Եվ այն ժամանակ հակաբիոտիկների խնդիրը կվերանա ինքնին:

 

Հաշվարկված է, որ մարդու մարմինը բաղկացած է մի քանի տրիլիոն բջիջներից: Միաժամանակ յուրաքանչյուրի օրգանիզմում մշտապես  բնակվում են 100 տրիլիոն մանրէներ: Այդ մանրագույն բջիջների մի շարք տեսակներ միանշանակ օգտակար են մեզ համար: Օրինակ, բոլորը գիտեն կոնկրետ մանրէների դերը մարսողական գործընթացում: Իսկ մյուսների նշանակության մասին տեղեկությունները քիչ են, սակայն գտնում են, որ հիմնականում դրանք մարդու համար չեզոք են: Սակայն, իրո՞ք, դրանք չեզոք են: Կարող է, դրանք թաքնված թշնամի են, կամ հակառակը` դաշնակից:

 

Ամերիկացի հայտնի գիտնականներ Օրհելն ու Կրիկը առաջ են քաշել վարկած, այսպես կոչված, պանսպերմայի մասին: Դրա իմաստն այն է, որ Երկրագնդի վրա կյանքը տիեզերական ինչ-որ փորձարկման արդյունք է: Զարգացնելով այդ միտքը, մի խումբ հետազոտողներ ենթադրում են, որ օրգանական սաղմերի հետ Երկիր են ուղարկվել նանոռոբոտներ` վիրուսներ: Դրանք պետք է կենդանի օրգանիզմի բջիջների մեջ ներարկեին ԴՆԹ-ի ծրագիր, որը կսրբագրեր զարգացման ընթացքը:

 

Մի շարք վարկածներ համապատասխանում են իրականությանը` հարցը վերացական չէ: Չէ որ, եթե դա այդպես է, մեր ամբողջ կյանքը կարող է պայմանավորված լինել նրանով, թե որքան ճիշտ ենք կառուցել մեր հարաբերությունները ոչ միայն բնության և սեփական օրգանիզմի հետ, այլև երկրագնդի փոքրագույն ամենահաս հարևանների հետ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները
ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները...

Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ